Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

«Անտեղի մի վիրավորեք»

«Անտեղի մի վիրավորեք»
10.04.2013 | 12:31

«Կարծում եմ` անտեղի վիրավորանքները, քննադատությունները իշխանություններին չի կարելի»,-ԱԺ նիստի սկզբում, երբ «Ժառանգության» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ երեկվա դեպքերին և իրեն յուրահատուկ ձևով բնորոշումներ տվեց, ասաց ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը` խնդրելով, հորդորելով պատգամավորներին ելույթները կառուցել ըստ էության:
Սակայն Փոստանջյանը մինչև վերջին րոպեն օգտագործեց` շարունակելով քննադատել իշխանություններին և շնորհավորելով ժողովրդին, որ մահացության դեպքեր չեն եղել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 7838

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ